Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 3-ին![]() 23 հունվարի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը տեղի է ունենալու փետրվարի 3-ին, մամլո ասուլիսի ժամանակ ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրի առաջին մասում հնչելու է Շումանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար Մարիաննա Ուզանկիչյան): Համերգի երկրորդ մասում նվագախումբը հանդիսատեսի դատին է հանձնելու Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիան («Ձմռան անուրջներ») կատարմամբ: Խոսելով այս տարվա մասին` Թոփչյանն ասաց, որ նվագախմբի երկրպագուների համար սպասվում են մի շարք անակնկալներ: Տարվա մեջ հանդես կգա հայտնի հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր Միշել Լեգրանը, կհամադրվի դասական երաժշտությունը և ռոքը: Բացի դրանից սպասվում են մի շարք հրավիրյալ դիրիժորներ և երաժիշտներ: Տարին նվագախումբը սկսել է ունկնդրումներով, որն, ըստ մաեստրոյի, թույլ է տալիս երաժիշտներին անընդհատ կատարելագործվել: Նվագախումբն այս տարի համալրելու է իսպանացի գալարափողահար, ով տարվա կտրվածքով 5-6 ամիս կաշխատի հայաստանյան նվագախմբի հետ: Փետրվարի 12-13-ը Art-Expo-ի ժամանակ հանրությանն է ներկայացվելու նվագախմբի նոր կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |