Ըստ ռուս փորձագետի, «արտաքին ուժերը» մեղսակից են Դինքի սպանությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Դինքի սպանության գործը շատ մութ գործ է, հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Analitika.at.ua-ին տված հարցազրույցում: «Ես քննարկել եմ այդ խնդիրը Ստամբուլում «Զաման» թերթի ղեկավարության հետ, որտեղ Հրանտ Դինքը սյունյակ էր վարում: Ահա թե ինչ է ինձ հայտնի: Դինքը կողմ էր հայերի ու թուրքերի համատեղ բնակության մեխանիզմների մշակմանը, առաջին հերթին նկատի ունենալով, արևմտահայերին, որոնք հիմնականում նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգներն են»,-ասել է Տարասովը: Ըստ նրա, «Հրանտ Դինքի գաղափարները չէին համապատասխանում Արևմտյան Հայաստանի այսպես կոչված ինքնավարացման գաղափարին, ինչպես դա, օրինակ, պահանջում են քրդերը»: «Ուստի Դինքը լավ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, նույնիսկ վարչապետ Էրդողանի հետ: Այնպես որ պաշտոնական իշխանությունները Դինքին յուրային էին համարում և նույնիսկ պաշտպանում էին: Ո՞վ նրան սպանեց: Վարկանծները շատ են: Սակայն, ակնհայտ է նաև, ըստ իս, որ արտաքին ուժ է գործել»,-ասել է Ստանիսլավ Տարասովը: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |