Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են արագացնել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածության կնքումը![]() ![]() PanARMENIAN.Net - «Նկատի ունենալով խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ` հաշվի առնելով կատարված աշխատանքը»,-ասվում է Սարգսյանի, Ալիևի և Մեդվեդևի համատեղ հայտարարությունում`Սոչիում ղարաբաղյան հակամարտության» վերաբերյալ եռակողմ հանդիպման շրջանակներում: Համաձայն հայտարարության, նախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ընդ որում, հաշվի առնելով ԵԱՀԿ դիտորդների վերջին հաշվետվությունը: «Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը երկու երկրների միջև մարդասիրական կապերի զարգացումն է»,- ընդգծել են նախագահները: Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |