Մարտի 27-ին մեկնարկում են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը![]() 23 հունվարի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին սկսվելու են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012 թվականի հյուրախաղերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այդ օրը նվագախումբը հանդես է գալու Դուբայում, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ, գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի մասնակցությամբ: Մայիսին նվագախումը հայտնի ջութակահար Վադիմ Ռեպինի հետ մեկ կարևոր համերգ կտա Վոլգոգրադում: Արդեն աշնան ամիսներին նվագախումբը համերգներ կունենա Եվրոպայում: Նոյեմբերի 12-ին հավանաբար ելույթ կունենա Գերմանիայում, այնուհետև Ավստրիայում, Իտալիայում և Իսպանիայում: Թոփչյանը չբացառեց նաև շրջագայությունը ասիական երկրներում (Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |