Նախագահների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի ամրապնդում է

Նախագահների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի ամրապնդում է

PanARMENIAN.Net - Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ համատեղ հանդիպման շրջանակներում ամրագրվել է ղարաբաղյան հակամարտության հարցում առկա status quo-ն: Նման կարծիք PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Երևում է չի հաջողվել համոզել Ադրբեջանին հայտարարել շփման գծում լարվածության թուլացման մասին, սակայն հաջորդ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու են հենց լարվածության նվազեցման վրա»,-ընդգծել է փորձագետը: Մեկնաբանելով նախագահների հայտարարությունը հասարակական և գիտական ոլորտներում հարաբերությունների կարգավորման մասին, Մինասյանն ընդգծել է, որ «ապագայում պետք է ակնկալել Երևան-Մոսկվա-Բաքու համատեղ հասարակական միջոցառումներ, ինչը ևս կապված է այս գործընթացում Ռուսաստանի` որպես միջնորդի, դերի մեծացման հետ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---