Դավութօղլուն չի մեկնել Բրյուսել՝ Ֆրանսիայի Սենատում ընթացող քննարկումներին Անկարայից հետևելու համար![]() 23 հունվարի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել երկուշաթբի Բրյուսել կատարելիք այցը՝ Ֆրանսիայի Սենատում ընթացող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումներին Անկարայից հետևելու համար: Այդ մասին «Ֆրանս Պրես» գործակալությանն է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, որը հավելել է, որ Դավութօղլուն կայցելի Բրյուսել մեկ ամիս անց: Բրյուսել այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պետք է մասնակցի ԵՄ ԱԳ նախարարների նիստին, որոնց օրակարգում է այսօր իրավիճակը Սիրիայում և Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Ակնկալվում էր, որ նիստի ընթացքում Դավութօղլուն կներկայացնի իր եվրոպացի գործընկերներին Թեհրան կատարած իր այցի արդյունքները, ինչպես նաև Անկարայի դիրքորոշումը արաբական աշխարհի հեղափոխությունների մասին: Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը: Սենատում օրինագծի քննարկումները կսկսվեն երևանյան ժամանակով 18:00: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |