Անվանի արվեստագետները զանգահարել են Ֆրանսիայի սենատորներին` հանդես գալով օրինագծի ընդունման օգտին![]() 23 հունվարի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Իրադրությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում աստիճանաբար լարվում է` կապված Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Էքիյանի խոսքով` ողջ Եվրոպայից մեծ քանակությամբ թուրքեր կհավաքվեն Սենատի դիմաց` ի նշան բողոքի, մինչդեռ հայկական կազմակերպությունները մտադիր են ակցիա անցկացնել` ի օժանդակություն բանաձևի: «Հուսով եմ, որ չնայած հակասական կարծիքներին Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում, նախագահի քաղաքական գիծը կարժանանա սենատորների ուշադրությանը»,- նշել է Էքիյանը: Բացի այդ, լրագրողը հաղորդել է, որ անվանի արվեստագետները կապ են հաստատել Ֆրանսիայի սենատորների հետ` հանդես գալով օրինագծի օգտին: «Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ավեդիքյանը, Ռոբեր Գեդիկյանը, Էլեն Սեգարան, Ալեն Թերզյանն ու այլք, զանգահարել են սենատորներին»: Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |