«Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականին հասել է 38,3 մլրդ դրամի23 հունվարի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է զգալի աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով, որը գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Բանկի Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանի խոսքով` բանկում աճ է գրանցվել գրեթե բոլոր վարկատեսակների գծով: «Դա վկայում է Բանկի վարած վարկային արդյունավետ քաղաքականության մասին, որում իր ուրույն տեղն ունի մարքեթինգային քաղաքականությունը և շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրության բաղադրիչը»,- նշել է նա: Ընդ որում, մասնագետի խոսքով, հիմնական շեշտը դրվել է բիզնեսի վարկավորման վրա, որն աճել է մոտ 21% ով: Աճ է արձանագրվել նաև ավտովարկավորման ծավալներում, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 1 մլրդ ՀՀ դրամով: Հիփոթեքային վարկավորման ոլորտում աճը կազմել է 1,3 մլրդ դրամ` հասնելով 2,4 միլիարդի, առկա է աճ ինչպես նաև այլ տեսակի սպառողական վարկերի տրամադրման ծավալներում: Այս կապակցությամբ Հայկ Գրիգորյանը հավելել է, որ 2011 թվականին էական առաջընթաց է նկատվել «Անելիք Բանկ»-ի կողմից չափազանց կարևորվող ուսանողական վարկերի գծով: Հենց այդ կարևորությունը հաշվի առնելով և կրթությունը համարելով բարեկեցության հիմքը` Բանկը շարունակելու է ուսման վարկավորմանը բավարար միջոցների հատկացումն ու վարկավորման մեխանիզմների պարզեցումը, որի վառ ապացույցն է վարկատեսակից օգտվողների թվաքանակի զգալի աճը (2011 թվականին տրամադրվել է մոտ 300 ուսանողական վարկ), նշվում է «Անելիք Բանկ»-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |