Չավուշօղլուին դուր չի գալիս, որ ոչ ոք ճնշում չի գործադրում Ֆրանսիայի վրա![]() 23 հունվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում իր կարծիքն է հայտնել այսօր Ֆրանսիայի Սենատում ընթացող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԺ ընդունած օրինագիծն օրերս քննարկվել է Սահմանադրական կոմիտեում, որը որոշել է, որ այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը: «Ցավալի է, որ Եվրոպայի կենտրոնում սահմանափակվում է արտահայտվելու ազատությունը»: Ըստ նրա, դա միանգամայն հակասում է «իրավական պետության, մարդու իրավունքների, ժողովրդավարության» հիմնարար սկզբունքներին: Նա նշել է, որ եթե Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Հայաստանը, Ռուսաստանը ներկայացնեին ազգային խորհրդարաններում Ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծեր, դժվար կլիներ պատկերացնել անգամ, թե ինչ ճնշում կգործադրվեր նրանց վրա: «Թուրքիայից պահանջում էին վերանայել 301 հոդվածը, որն, ինչպես պնդում են, հակասում է ժողովրդավարությանը: Թուրքիան չեղյալ կհայտարարի հոդվածը: Այսօր Ֆրանսիայում ընդունվում է հակասահմանադրական, հակաժողովրդավարական օրինագիծ, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, սակայն Ֆրանսիայի հանդեպ նման ճնշում չի գործադրվում»,-նշել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան մեծ պետություն է և նրան ոչ ոք չի հակառակվում: «Որպես ԵԽԽՎ նախագահ ես ձեռնպահ մնացի հայտարարությունից, որպեսզի հետո դա չներկայացվի որպես ԵԽԽՎ թուրք նախագահի հայտարարություն: Հուսով եմ, որ ԵԽԽՎ-ն իր դիրքորոշումը կհայտնի օրինագծի վերաբերյալ՝ ասելով, որ նրա ընդունումն անցանկալի է: Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը: Թուրքիան սպառնում է Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունման դեպքում խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |