Ռուսաստանը միջնորդ կհանդիսանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար կապերի հաստատման հարցում![]() 23 հունվարի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանին էր հասցեագրված Բաքվի ու Երևանի՝ նման շփումների նախաձեռնողները լինելու խնդրանքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ռուսաստանը «միշտ կողմ է եղել նման հումանիտար կապերին և պատրաստ է կատարել միջնորդի դեր.: Մեկնաբանելով նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում՝ Լավրովը նշել է, որ նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը «վստահություն են հայտնել ուղիղ հումանիտար, մշակութային, կրթական ու այլ շփումների հաստատման հարցում»: Ըստ ՌԴ ԱԳ ղեկավարի, երեք նախագահները խոստովանում են, որ նման շփումները կարևոր դերակատարություն ունեն «Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու ու ամրապնդելու հարցում, քաղաքական որոշումների համար առավելագույնս բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |