Իգոր Զարգարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Իգոր Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թ.Երևանում: 1981 թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1986 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ապա ուսումնառությունը շարունակել ՌԴ Նախագահին կից պետական ծառայության Ռուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում: 1986-1988 թթ. աշխատել է «Էլեկտրոմաշ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա Հատուկ նախագծային տեխնոլոգիական բյուրոյում` որպես ինժեներ-տեխնոլոգ: 1988-1993 թթ. աշխատել է Երևանի «Մարս» արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, 1994-1996 թթ.` «Վետերան-ինվեստ» ֆոնդի կառավարչի տեղակալ: 1996-2011 թթ. աշխատել է «Յունիոն» բաժնետիրական ընկերությունում (1997 թ.-ից` «Սոյուզ» արտադրա-փորձարարական ֆիրմա ԲԲԸ)` նախ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա որպես գլխավոր տնօրեն: 2011-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնը: Անկուսակցական է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |