ԵԽԽՎ նոր ղեկավարը դեմ է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը![]() 23 հունվարի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Պատմություն գրելը ոչ թե պատգամավորների, այլ պատմաբանների գործն է, լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, իր վերաբերմունքն արտահայտելով այսօր Ֆրանսիայի Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Ըստ ԵԽԽՎ նախագահի, նա դեմ է այդ օրինագծին: «Լինելով ֆրանսիացի պատգամավոր, ես կտրականապես դեմ եմ Ֆրանսիայի ԱԺ մի խումբ պատգամավորների առաջադրած օրինագծին: Ես չեմ սատարում այդ օրինագծին, քանի որ այն չի լուծի խնդիրները Հայաստանի ու Թուրքիայի միջև: «Պատմություն գրելը ոչ թե պատգամավորների, այլ պատմաբանների գործն է»,-ասել է նա: Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |