Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովը: Թուրքիայի իշխանությունները սպառնում են օրինագծի ընդունման դեպքում լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ավելին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի մեկնի Ֆրանսիա, եթե օրինագիծն ընդունվի:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգստանալ: «Ֆրանսիան հսկայական նշանակություն է տալիս մեր հարաբերություններին Թուրքիայի հետ, հատկապես միջազգային և կրոնական հարցերում»,- նշել է Բերնար Վալերոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---