Թողարկվել է Ռետրո աշխարհ խաղը 40-ից բարձր անձանց համար![]() 23 հունվարի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Entertainment Games ընկերությունը Facebook-ի սոցիալական խաղային հարթակում նախագծել է Ռետրո աշխարհ (Retro World) խաղը՝ ուղղված 40-ից բարձր օգտագործողների լսարանին։ Այն անվճար խաղ է, որը կարոտ է առաջացնում 60-ականներից մինչև 90-ականների հիշողություններով։ Այս մասին գրում է USA Today-ը։ Ռետրո աշխարհում կարելի է խաղալ բնապահպանական փազլներ, գոլֆ, ձկնորսություն և անգամ մասնակցել երաժշտական թատրոնների Մեռիլին Մոնրոյի և Էլվիս Պրեսլիի մասնակցությամբ։ Այս խաղում կարելի է վաստակել նշաններ (badges), վիրտուալ գումարներ, ռետրո իրեր և այլն։ Ռետրո աշխարհում հնարավոր է ստեղծել նաև սեփական ռետրո ավտոմեքենան՝ հավաքելով ավտոմասերը։ Կարելի է նաև դիտել, թե ինչպիսի մեքենաներ են պատրաստել Facebook-յան ընկերները։ Խաղում գերակշռում են լուսանկարները և անիմացիաները։ Ռետրո աշխարհ խաղը գործարկվելու է նաև այլ սոցիալական խաղային հարթակներում, ինչպիսին Google+-ն է։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |