ՃՈ արագաչափ սարքերը մեկ շաբաթում արձանագրել են արագության գերազանցման 4200 դեպք![]() 23 հունվարի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ից ՀՀ ոստիկանության կողմից գործարկված արագաչափ սարքերի միջոցով արդեն իսկ կազմվել է քաղաքացիների կողմից թույլատրվող արագության գերազանցման վերաբերյալ 4200 որոշում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը` նշելով, որ այլ տեսակի խախտումների մասին դեռևս չի կարող տեղեկատվություն հաղորդել: Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են 2012 թ. հունվարի 16-ից: Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |