Ընթացիկ տարում կմոտարկվեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները գյուղատնտեսության ոլորտում![]() 23 հունվարի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N1149-Ա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրությանը մոտարկելու մասին որոշման իրականացման ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Նախանշվել են եվրոպական փորձին մոտարկելու տնտեսական առումով ամենակարևոր ճյուղերը: Դրանք են օրգանական գյուղատնտեսւոթյունը, գինեգործությունը և բնական հյութերի արտադրությունը: Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում կսկսվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի, ինչպես նաև գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |