Apple-ը երեք օրում վաճառել է 350 000 թվային ձեռնարկ![]() 23 հունվարի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ընդամենը երեք օրում վաճառել է 350 000 թվային ձեռնարկ իր iBookstore օնլայն խանութում։ Այս մասին հայտնում է վիճակագրական ընկերություն Global Equities Research-ը, գրում է CNET-ը։ Այս ընկերությունը մոնիտորինգ է արել թվային ձեռնարկների վաճառքն իր սեփական հետևելու համակարգով (tracking system)։ Ընկերությունը, սակայն, չի նշել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։ Անցյալ շաբաթ Apple-ը ներառեց իր թվային ձեռնարկները iBooks-ում, որտեղից օգտագործողները կարող էին ներբեռնել դրանք և օգտագործել իրենց iPad պլանշետներում։ Այս թվային ձեռնարկ-դասագրքերը բացի տեքստային բովանդակությունից պարունակում են տեսանյութեր, լուսանկարներ, 3D պատկերներ։ Յուրաքանչյուր ձեռնարկի գինն է առավելագույնը 15 ԱՄՆ դոլար։ Դրանք ավելի հարմարավետ են սովորական ավանդական դասագրքերից։ Apple-ը թողարկել էր նաև iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։ Կրկին ըստ Global Equities Research-ի վիճակագրության iBooks Author SDK-ն ներբեռնվել է 90,000 անգամ գործարկումից հետո երեք օրվա ընթացքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |