Իզաբել Պասկե. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի առաջադրումը Սարկոզիի նախընտրական քայլն է![]() 23 հունվարի 2012 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահը փորձում է ավելի շատ ընտրազանգված գրավել, և այս օրինագիծը նրա նախընտրական քարոզարշավի մի մասն է: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամ Իզաբել Պասկեն` ելույթ ունենալով ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը: «Ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ այս օրինագիծը կռվախնձոր է դարձել շատերի համար, այն չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը, բայց քանի որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ուստի Հայոց ցեղասպանությունն ուշադրության կենտրոնում է»,- նշել է Պասկեն: Նրա խոսքով` «Ֆրանսիան միշտ աջակցելու է հայերին, սակայն այս օրինագիծը բոլորովին այլ հարց է»: «Ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք ժխտողական քաղաքականության կանխման համար, բայց նման օրինագիծը չի կարող քննարկվել այսպիսի կարճ ժամկետում»,- ընդգծել է նա: Բացի դրանից Պասկեն ուշադրություն է հրավիրել թուրքական իշխանությունների դիրքորոշմանը` նկատելով, որ «Թուրքիայի քաղաքականությունը վերջին շրջանում ապացուցել է երկրում խոսքի ազատության բացակայությունը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |