ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱԻՐԻ» ԿՈՆՅԱԿԻ ՀԱՄՏԵՍԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

PanARMENIAN.Net - «Point Passat» գործակալությունն կաջակցի «Նաիրի» կոնյակի ներկայացմանը ռուսական շուկայում: Ռուսական աղբյուրների հավաստմամբ, նոյեմբերի 7-23-ը «Point Passat»-ը մոսկովյան մի շարք ռեստորաններում կանցկացնի Երեւանի կոնյակի գործարանի արտադրության «Նաիրի» կոնյակի համային արժանիքները ընդգծող աղանդերի համտես: Այդ օրերին կոնյակի տվյալ տեսակը պատվիրած ռեստորանների այցելուները կպարգեւատրվեն հատուկ մրցանակով` դեպի Հայաստան տուրիստական ուղեգրով: Մրցանակը սահմանվել է «Pernod Ricard» միջազգային ընկերության կողմից, որին անդամակցում է Երեւանի կոնյակի գործարանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---