Սենատոր. Ինչո՞ւ Հոլոքոստի ժխտումը պետք է քրեականորեն պատժվի, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը` ոչ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ինչո՞ւ Հոլոքոստի ժխտումը պետք է քրեականորեն պատժվի, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը` ոչ»,- Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է պատգամավոր Ռոժե Կարուչին: «Մենք ճանաչել ենք Հոլոքոստը, մենք ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստի ժխտման համար պատիժ է նախատեսված, և անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ երկու ցեղասպանությունների միջև չկա հավասարություն: Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ չկա, իսկ Հոլոքոստի ժխտման համար կա: Այդ դեպքում որտե՞ղ է արդարությունը»,- ասել է պատգամավորը: Նա նշել է նաև, որ պատմաբանները չեն կարող պատասխանատվություն վերցնել իրենց վրա և կատարել ընտրություն, որը պետք է կատարեն քաղաքական գործիչները: «Չի կարելի պատմաբաններին ասել, որպեսզի նրանք որոշեն այն, ինչ պետք է որոշի պետությունը»,- ասել է նա` հավելելով, որ հենց խորհրդարանում պետք է ընդունվեն նման որոշումներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |