Բեռնար Պիր. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունները ոչ մի կապ չունեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկման հետ: Այդ մասին Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է Բեռնար Պիրը: Նրա խոսքով` միգուցե և ոմանց համար այդ օրինագիծը կապված է ընտրությունների հետ, «բայց ոչ ինձ համար»: Ընդ որում, նա նկատել է, որ օրինագծի ընդունումը բխում է Սենատի լիազորություններից: «Հարց է ծագում` ո՞ւմ է պետք այդ օրինագծի ընդունումը: Եվ արդյո՞ք դա արժանի պատիժ կլինի նրանց համար, ովքեր գործել են Ցեղասպանությունը»,- ասել է նա` հավելելով, որ Թուրքիան միշտ չի ժխտել Հայոց ցեղասպանությունը, և որ Կոստանդնուպոլսում ժամանակին պատժվել են բոլոր նրանք, ովքեր ժխտում էին Ցեղասպանությունը, «և ինձ համար դա շատ ավելի կարևոր քայլ է, քան Անկարայի ներկայիս ժխտողական քաղաքականությունը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |