Էմբրուա Դյուպոն. Օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիան չի կարողանա միջնորդել ղարաբաղյան հիմնախնդրում

Էմբրուա Դյուպոն. Օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիան չի կարողանա միջնորդել ղարաբաղյան հիմնախնդրում

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիան չի կարողանա իրականացնել միջնորդի գործառույթները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, քանի որ դա կթուլացնի նրա դիրքերը: Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը նման կարծիք է հայտնել Ֆրանսիա-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի ղեկավար Էմբրուա Դյուպոնը:

«Մեր խնդիրն է խաղաղության բերել երկու երկրներին, որոնց միջև երկար ժամանակ չկան հարաբերություններ: Շատ նախագահներ երկրներին կոչ են արել խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները»,- հավելել է սենատորը:

Այդ միջոցին Սոֆի Ժուասսանը արտահայտվել է օրինագծի ընդունման օգտին:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---