Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի քննարկումներից անցում է կատարվել դեբատներին![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատում ավարտվել են ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկման ելույթները, և մեկնարկել են դեբատները: Դեբատների ընթացքում պատգամավոր Ժան-Պյեռ Սյոռը կարծիք է հայտնել, որ օրինագծի ընդունումն անարդար կլինի մյուս ժողովուրդների հանդեպ: «Ինչու է Ֆրանսիան միայն երկու ցեղասպանություն ճանաչել, դա խտրականություն է»,- հայտնել է նա` հավելելով, որ Հոլոքոստի հետ կապված դեպքը փոքր-ինչ տարբերվում է, որովհետև Հոլոքոստը միջազգային ճանաչում է ստացել: 2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |