Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա

Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Սոֆի Ժուասսանի պնդման համաձայն, այսօր Սենատում ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա:

Առաջինը կանցկացվի ավելի վաղ օրինագծի դեմ արտահայտված սահմանադրական հարցերի հանձնաժողովի որոշման վերաբերյալ քվեարկությունը:

Տվյալ դեպքում որոշման դեմ քվեարկությունը կլինի հօգուտ օրինագծի ընդունման: Այնուհետև կանցկացվի օրինագծում փոփոխությունների ներմուծման մասին առաջարկների վերաբերյալ քվեարկություն և միայն դրանից հետո սենատորները կքվեարկեն օրինագծի ընդունման կամ մերժման օգտին:

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին: Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---