17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով:

2011 դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի ԱԺ-ում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգիստ լինել: «Ֆրանսիան կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հատկապես միջազգային ու կրոնական հարցերում»,- ասել է Բեռնար Վալերոն:

12  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ժամանումը Հայաստան
11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---