Թուրքիայի արդարադատության նախարարություն. Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը Թուրքիայի նկատմամբ մեծագույն անարդարություն է![]() PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչները և դիվանագետները հանդես են եկել Ֆրանսիայի Սենատի որոշման խիստ քննադատությամբ: Վերջինս ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը: Երբ հայտնի դարձան քվեարկության արդյունքները, Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ «օրինագիծը գերագույն անարդարություն է և Թուրքիայի հանդեպ ծայրահեղ անհարգալից»: Նա հավելել է, որ տվյալ որոշումը «օրինական ուժ չունի»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |