Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հաղթել է մոլդովական «Շերիֆին»24 հունվարի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» շարունակում է ուսումնամարզական հավաքը թուրքական Բելեկում: Հունվարի 23-ին «Մետալուրգը» ընկերական խաղ է անցկացրել մոլդովական «Շերիֆի» հետ և հաղթանակ տարել 1:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ են դուրս եկել առաջին խաղակեսում: «Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն մեկնաբանել է խաղի ընթացքը, նշելով, որ նրանց հաղթանակն օրինաչափ էր: «Թեև մենք գոլ խփեցինք միայն 11-մետրանոց նիշից, կարևոր է այն, որ մենք հակառակորդի նկատմամբ առավելություն ունեինք ամբողջ խաղի ընթացքում: Խաղը հեշտ չէր: Մեզ դիմակայում էր փորձառու հակառակորդ, որը Մոլդովայի առաջնության առաջատարներից է: «Շերիֆը» անընդհատ խաղում է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում: Նրանք ունեն հարուստ միջազգային փորձ»,-Պյատենկոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |