Twitter-ը գնել է վեբ-անվտանգություն ապահովող ընկերություն Dasient-ը

Twitter-ը գնել է վեբ-անվտանգություն ապահովող ընկերություն Dasient-ը

PanARMENIAN.Net - Twitter ընկերությունը գնել է վնասակար ֆայլերի-ծրագրերի դեմ պայքարող ստարտափ ընկերություն Dasient-ը։

«Մենք մեր թիմը կներգրավենք Twitter-ի թիմին՝ արդյունավետ օգտագործելու մեր գործիքները և տեխնոլոգիաները միկրոբլոգն անվտանգ պահելու համար»,-գրել է Dasient ընկերությունն իր բլոգում, հայտնում է CNET-ը։

Այս ընկերությունը, որը մասնագիտացված է վնասակար ֆայլերի պաշտպանության և վեբ-անվտանգության մեջ, գործարկել է իր հակավիրուսային հարթակը 2009-ին։ Իսկ 2010-ին թողարկել է իր առաջին հակավիրուսային ծառայությունը՝ պաշտպանելու կայքերը վնասակար ֆայլերից։

2011-ին Dasient-ը հայտնել էր, որ կայքերի վնասակար ֆայլերով վարակվելը կրկնապատկվել է նախորդ տարվա հետ համեմատ և որ վնասակար ֆայլերի կամ ծրագրերի տարածումը արագորեն աճում է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---