Թբիլիսիում լույս է տեսել Ռեվազ Միշվելաձեի «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերին նվիրված գիրքը24 հունվարի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի` արձակագիր, պետական և այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայ ժողովրդին նվիրված նոր՝ «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերեն գրքի շնորհանդեսը: Տաս նորավեպ ընդգրկող գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ-ի կողմից (նախագահ`Անահիտ Բոստանջյան): Այն հեղինակի 65-րդ, հայերեն երկրորդ գիրքն է, հրատարակվել է թարգմանչի կողմից Թբիլիսիում հիմնադրած «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով և տիտղոսաթերթի ինքնատիպ ձևավորմամբ խորհրդանշում է Հայ գրատպության 500-ամյակը: Ժողովածուն բացվում է թարգմանչի առաջաբանով, հեղինակի խոսքով, որին հաջորդում է գրքի առաջին «Երբ արցունքն էլ ցամաքեց» նովելը՝ նվիրված է 1988-ի հայոց երկրաշարժի զոհերին ու փրկվածներին: Այն դրսևորում է հեղինակի խոր հարգանքը հայոց անկոտրում կամքի, դժվարություններին դիմագրավելու նրա բացառիկ ֆենոմենի, կենսասիրության հանդեպ: Մյուս նովելներին միավորում են հեղինակի ստեղծագործությանը բնորոշ թեմաները՝ մարդասիրություն- մարդակերտում, սեր, հայրենասիրություն, հասարակ, շարքային մարդու ներաշխարհի բացահայտում ու արժեքավորի վերհանում, այն արժեքավորի, ինչով հարատևում է մարդկությունը: Շնորհանդեսին ներկա էին հայ ու վրացի գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի ու Հայաստանի ԳՄ նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լևոն Անանյանը, բանաստեղծ Բադրի Քութաթելիձեն, Միքայել Թադևոսովը, ուրիշներ: Նրանք իրենց ելույթներում արժևորեցին մեծանուն գրողի գրական-ազգային- քաղաքական գործունեությունը (նա եղել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր) և արժանին մատուցեցին այս նոր գրքի համար ՝ որակելով որպես գեղեցիկ էջ ինչպես հայ ու վրաց գրականությունների անդաստանում, այնպես էլ մեր երկու ժողովուրդների բարեկամության մատյանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |