Ս.Մինասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի փոխվի և ՌԴ-ն կրկին «կլինի առաջինը հավասարների շրջանում»24 հունվարի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝մեկնաբանելով հունվարի 23-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Նա նաև հավելել է, որ բանակցությունների վրա չի անդրադառնա նաև այն, որ պաշտոնից հեռանում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանը հազիվ թե հրաժարվի «հավասարների շրջանում առաջինի կարգավիճակից»,-ասել է նա: Մինասյանը նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը վկայում է Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշման մասին: Նա ասել է, որ Ֆրանսիային հայամետ դիրքորոշման մեջ մեղադրանքների պատասխանն այն եղավ, որ Ադրբեջանը համաձայնվեց շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը` որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ «կշարունակի ջանքերը կողմերի դիրքերի մոտեցման ուղղությամբ»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |