Հայաստանում շահագործվող յուրաքնչյուր 5-րդ մեքենա չունի ԱՊՊԱ

Հայաստանում շահագործվող յուրաքնչյուր 5-րդ մեքենա չունի ԱՊՊԱ

PanARMENIAN.Net - Հայաստասնում հաշվառված մեքենաների 20-30 տոկոսը այս պահի դրությամբ չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը` հավելելով, որ սա չի վերաբերում միայն իրենց ընկերության ապահովագիրներին, այլ ընդհանուր շուկայի վերլուծության արդյունք է:

«Շատերի պայմանագիրն ավարտվել է տարեվերջին, և մադիկ ինչ-ինչ պատճառներով հետաձգում են նոր պայմանագիր կնքելու գործընթացը: Մարդկանց թվում է, որ եթե այս պահին ոստիկանությունը ինտենսիվ ստուգումներ չի անցկացնում, ապա դեռևս կարելի է հետաձգել պայմանագրի կնքումը, սակայն ձևավորված է միասնական տեղեկատվական բազա, որտեղ հստակ երևում է` որ մեքենան ԱՊՊԱ ունի, որը` ոչ»,- հստակեցրեց Գրիգորյանը` նշելով, որ վաղ թե ուշ մարդիկ սկսելու են խստիվ ծանուցում ստանալ անխուսափելի տուգանքների մասին:

Բանախոսը նշեց, որ պայմանագրի կնքումն ուշացնելու համար վարորդները յուրաքանչյուր 10 օրվա համար տուգանվելու են 5000 դրամով, իսկ տարվա կտրվածքով առավելագույնը 50.000 դրամով, 50.000 դրամ չափով տուգանք է նախատեսվում նաև առանց ԱՊՊԱ կտրոնի, չապահովագրված մեքենա վարելու համար: Ժամկետանց կամ կեղծ կտրոնով մեքենա վարելու դեպքում տուգանքի չափը կազմելու է 150.000 դրամ:

«ԱՊՊԱ-ն անխուսափելի գործընթաց է, սակայն ստացվում է, որ այսօր յուրաքանչյուր 5-րդ մեքենան ապահովագրած չէ, և շատ շուտով դրանց սեփականատերերը կանգնելու են տուգանքներ մուծելու փաստի արջև», - հավելեց ՌԵՍՈ-ի գործադիր տնօրենը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---