«Քեթրին գրուպը» պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանվել է 10 մլն դրամի չափով![]() 24 հունվարի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հունվարի 24-ի նիստում որոշել է պարարտանյութերի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերությանն իր դիրքերը չարաշահելու համար տուգանել 10 միլիոն դրամի չափով: Դեռևս նախորդ տարվա մայիս ամսին վարչական վարույթ էր հարուցվել պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները` «Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ, գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |