Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում քվեարկության արդյունքները Ֆրանսիայի Սենատում![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում անդամ երկրների խորհրդարաններում քվեարկությունների արդյունքները: Ինչպես հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հայտարարության մեջ խնդրել է խելամիտ լինել ԵՄ անդամ երկրներին Թուրքիայի հետ հարաբերություններում: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն Canal Plus-ի եթեթրում կոչ է արել Թուրքիային չվնասել երկու երկրների հարաբերություններին՝ խելամտության կոչ անելով. «Մենք պետք է լավ հարաբերություններ կառուցենք Թուրքիայի հետ և ետևում թողնենք այս բարդ գործընթացը»,-ասել է Ժյուպեն՝ նշելով, որ օրինագծի հաստատման համար պատեհ պահ չէր ընտրված: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |