Ժնևում մեկնարկել է Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը24 հունվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ժնևում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը (WRC-12), որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունից։ Կոնֆերանսը սկսվել է լիագումար նիստով, որտեղ ընտրվել են ղեկավար կոմիտեի նախագահը և տեղակալները, Լիազոր, խմբագրական և ֆինանսական կոմիտեների, ինչպես նաև հետազոտական խմբերի նախագահները և տեղակալները: Կոնֆերանսի ղեկավար կոմիտեի փոխնախագահ է ընտրվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը: Միջոցառման շրջանակներում նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի և անդրադարձել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Նախարար Մ.Վարդանյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Սերբիայի, Լեհաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Հունվարի 23-ից մինչև փետրվարի 17-ը ընթացող ռադիոկոնֆերանսի ժամանակ կքննարկվեն աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |