Հրաչ Վարժապետյան. Այժմ մենք կարող ենք պաշտպանել մեր իրավունքները դատական կարգով

Հրաչ Վարժապետյան. Այժմ մենք կարող ենք պաշտպանել մեր իրավունքները դատական կարգով

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի հայերը կկարողանան արդեն դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Ըստ Վարժապետյանի, նախագահը կստորագրի օրինագիծը և այն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում: «Նախագահն իրավունք ունի ստորագրելու օրինագիծը մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետում»,-հավելել է նա:

Անդրադառնալով թուրք-ֆրանսիակն հարաբերությունների զարգացմանը՝ Վարժապետյանը նշել է, որ ակնկալվում է հարաբերությունների կարճաժամկետ սառեցում, որը, սակայն, լուրջ հետևանքներ չի ունենա: «Երբ 2001թ. Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, թուրք իշխանությունների արձագանքը նույնն էր, սակայն մեկ տարի անց ֆինանսական հարաբերություններում աճ գրանցվեց»,-ասել է Վարժապետյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա օրինագծի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ Վարժապետյանը նշել էր, որ ստորագրելով արձանագրությունները, Հայաստանը ցույց տվեց իր հավատարմությունը իր խոստումներին ոի պայմանավորվածություններին, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումը ապակառուցողական էր: «Ժամանակն է, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»,-ասել է Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---