Vkontakte-ն նվիրաբերել է Wikipedia-ին 1 միլիոն դոլար

Vkontakte-ն նվիրաբերել է Wikipedia-ին 1 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Vkontakte սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը նվիրաբերել է Wikipedia օնլայն հանրագիտարանին 1 միլիոն դոլար։ Այս մասին Դուրովը հայտնել է Մյունխենում Digital Life Design կոնֆերանսի ժամանակ, գրում է Lenta.ru-ն։

Կոնֆերանսի ժամանակ Պավել Դուրովն ասել է, թե ինչու է իր կարծիքով Wikipedia-ն ավելի առաջադեմ Facebook-ից և Twitter-ից։

2011-ի դեկտեմբերին Vkontakte –ի հիմնադիրը հայտնել է հետաքրքիր ստարտափ ծրագրերում ներդրումների մասին՝ DST Global ֆոնդի հետ համատեղ։ Եվ դեկտեմբերի վերջում երկու ընկերությունները 25 000 դոլարի դրամաշնորհ են հատկացրել վեց նախագծերի։

2011-ի նոյեմբերին Wikipedia-ն մեկնարկեց իր ամենամյա նվիրաբերությունների հավաքի ակցիան՝ հանրագիտարանի գոյատևման համար։ 2012-ի հունվարի սկզբիօն Wikipedia-ի գործադիր տնօրեն Սյու Գարդները հայտնեց, որ հանրագիտարանի գոյատևման համար անհրաժեշտ 20 միլիոն դոլարը հավաքվել է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---