Վարդան Մինասյան. Իսպանիայում ես ուզում է հետևել Մարկոս Պիզելլիի խաղին![]() 24 հունվարի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, որը Իսպանիայում հետևում էր «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, ասել է, որ նախ և առաջ ինքը ցանկանում էր հետևել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի խաղին: «Կուբանում» և ռուսական Պրեմիեր Լիգայում Մարկոսը միանգամայն կարող է դիտարժան խաղ ցուցադրել: Բացի Մարկոսից ռուսական թիմի կազմում փորձաշրջան է անցել նաև երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը: «Փյունիկի» և «Կուբանի» միջև պայմանավորվածություն կար, որ Պողոսյանը կմասնակցի ուսումնամարզական հավաքին: Նա իրեն լավ է դրսևորել, և չի բացառվում, որ «Կուբանի» մարզական շտաբը ևս մեկ անգամ նրան հրավիրի հավաքներին»,- ասել է Մինասյանը, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |