Եվրոպայի շախմատի առաջնությանը կմասնակցեն 9 հայ գրոսմայստերներ

Եվրոպայի շախմատի առաջնությանը կմասնակցեն 9 հայ գրոսմայստերներ

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը տեղի կունենա բուլղարական Պլովդիվում մարտի 19-ից ապրիլի 1-ը: Հայաստանի 72-րդ առաջնության ավարտից հետո, որտեղ չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը, հայտնի դարձան այն շախմատիստների անունները, որոնք կներկայացնեն Հայաստանն այդ մրցաշարում:

Առաջնությանը կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, հաղորդում է armchess.am-ը:

Առաջնությունը կանցնի շվեյցարական համակարգով, տեղի կունենա 11 տուր: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, ևս 30 րոպե է տրվում մինչ պարտիայի ավարտը՝ հավելյալ 30 վայրկյանով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---