Հետազոտություն. Ազատազրկված անչափահասների կրթությունն ապահովելու հարցում դեռևս շատ անելիքներ կան![]() 24 հունվարի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ներկայացվել է անչափահաս իրավախախտների կրթության և մասնագիտական ուսուցման մատչելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները: «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված հետազոտությունը ներկայացնում է մի շարք առաջարկություններ` բարելավելու անչափահասների արդարադատության իրականացումը և ազատազրկված անչափահասների կրթությունը և մասնագիտական ուսուցումը: «Կրթությունը միայն մարդու հիմնարար իրավունքներից չէ, այն նաև անչափահասների վերականգնման և նրանց ազատմանը նախապատրաստման հիմնաքարերից է: Անհրաժեշտ է մշակել համապարփակ միջոցառումներ, այդ թվում` մասնագիտական կրթության հնարավորություններ անհատական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: Հետազոտությունն ուսումնասիրում է իրավիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում` միակ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում Հայաստանում: «Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի օրենսդրությունը և կանոնակարգերը այս ոլորտում թույլ են տալիս տրամադրելու հետևողական և համապարփակ աջակցություն: Միևնույն ժամանակ, դեռևս շատ անելիքներ կան ազատազրկված անչափահասների կրթությունն ու մասնագիտական ուսուցումը համապատասխանեցնելու քրեակատարողական համակարգից դուրս գնտվողների հնարավորություններին»,- իր ելույթի ժամանակ նշել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի համագումարի նախագահ Արշակ Գասպարյանը։ Հետազոտությունը իրականացվել է 2011թ. ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |