Քեն Խաչիկյան. Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի24 հունվարի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում: «Թուրքիան այժմ հասել է այն աստիճանի, երբ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է: Նման օրինագծերի ընդունումն ու դրանց արձագանքը դրա ապացույցն են»,-ասել է Խաչիկյանը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ապա Խաչիկյանը դա գնահատել է որպես մեծ հաղթանակ հայերի համար, առաջին հերթին Հայ Դատի ներկայացուցիչների համար, որոնք երկար տարիներ են աշխատել այդ ուղղությամբ»: Նա հավելել է, որ մյուս երկրները ևս կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին: Ֆրանսիայի հետ կապերը խզելու թուրք իշխանությունների սպառնալիքների վերաբերյալ Խաչիկյանը նշել է, որ հարաբերությունների վատթարացում տեղի կունենա, ոչ այնքան երկար ժամանակով և շուտով Թուրքիան կրկին կսկսի համագործակցել պաշտոնական Փարիզի հետ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |