Բակո Սահակյանը դրական է գնահատել Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ: 2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության եւ օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ եւ հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվի այսուհետ եւս: Նախագահը նշել է, որ օդանավակայանը մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի եւ սահմանված ժամկետներում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |