Վաղը Երևանում կտրվի համայնքային զարգացման դրամաշնորհային նոր ծրագրերի մեկնարկը24 հունվարի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ հունվարի 25-ին, Երևանում կտրվի Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 10 գործընկեր համայնքներում` Ուրցաձոր, Ոսկետափ, Լուկաշին, Ծիածան, Լճաշեն, Վարդենիկ, Նոր Գեղի և Կոտայք: Ծրագրի նպատակն է համայնքներում աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով սերտ համագործակցություն համայնքային աշխատանքային խմբերի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի ու մասնավոր հատվածի միջև: Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը կհատկացնի 1.7 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի ներդրումը կկազմի առնվազն 25 տոկոս: Նախատեսված է ծրագրերն իրականացնել 2012 թվականի հունվար- hուլիս ամիսներին: Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայքներում մշակութային տների, գրադարանների և նախակրթարանների պայմանների բարելավում, ուսումնական և համակարգչային կենտրոնների ստեղծում, բնապահպանական, աղբահանության նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես, երիտասարդներ և կանայք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |