Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին24 հունվարի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ, Ֆրանսիայի պետական այրերին և ֆրանսիացի եղբայր ժողովրդին` արտահայտելով մեր Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ մեր զավակների երախտագիտությունը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը Սենատում ընդունելու համար: Ուրախ է հայությունն ի սփյուռս աշխարհի: Ֆրանսիայի Սենատից վերստին հնչեց արդարության ձայնը, որի հաղթանակին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը սպասում է մեկ հարյուրամյակ: Այսօր հայ և ֆրանսիացի ժողովուրդների ջերմ բարեկամությունը զարդարվում է մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության նոր ձեռքբերումով, որը հայ նահատակների լույս հիշատակի առջև սփոփանք է բերում մեր ժողովրդին և ամրապնդում հավատը Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման: Ընդունված օրենքը վկայում է Ձեր, Ֆրանսիայի պետության և ժողովրդի անխախտ նախանձախնդրությունը ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային արժեքների հանդեպ, որոնց ամրագրումը կբացառի աշխարհում բռնություններն ու մարդկության դեմ գործվող ողբերգական ոճիրները»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |