ՀՀ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակում![]() 24 հունվարի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը: Քննարկվեցին նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները: Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |