ՀՀ վարչապետը «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետը «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար»,- նշել է վարչապետը` ողջունելով հյուրերին:

Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ «Ռոսսելխոզբանկի» հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին:

Դմիտրի Պատրուշևն իր հերթին նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և ռուսաստանյան բանկի գործունեության վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---