Նախարար. Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն ամենակարևոր որոշումը կլինի վերջին 300 տարում

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն ամենակարևոր որոշումն էր վերջին 300 տարում: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը: Ինչպես հայտնում է BBC-ին, նախարարը հերթական անգամ արտահայտվել է 2014թ. հանրաքվե անցկացնելու օգտին: Ալեքս Սալմոնդը հիմնավորեց դա նրանով, որ սահմանադրական կառուցվածքի հիմնարար փոփոխություները «խելամիտ ժամկետներ» են պահանջում: Ըստ նրա, Շոտլանդիան կարող է «ուղենիշ լինել առաջադեմ հայացքների համար»:

Նա նշել է, որ Շոտլանդիայի ներկայիս սահմանադրական կառուցվածքը նշանակում է, որ նա չի կարող գնալ փոփոխությունների ճանապարհով, որքան էլ ցանկանա:

Սալմոնդը նաև հույս է հայտնել, որ հանրաքվեի շուրջ տեղի կունենա կառուցողական բանավեճ: «Չեմ կարծում, որ պետք է շտապել: Հարկավոր է շարադրել բոլոր փաստարկները, լավ քննարկել այս թեման, հետո որպես երկիր գալ որևէ եզրակացության»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---