Աշոտ Մելքոնյանը. Ադրբեջանին չհաջողվեց «փախչել» Մինսկի խմբից25 հունվարի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Սոչիի եռակողմ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման գլխավոր նվաճումն այն է, որ Ադրբեջանին չհաջողվեց փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կամ դրա լուծումը տեղափոխել այլ կառույցներ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Բանակցային գործընթացը շարունակվում է և որքան էլ Ադրբեջանը փորձի «փախչել» Մինսկի խմբից, դա նրան չի հաջողվի»,-ասել է նա: Ըստ նրա, ՄԽ ձևաչափը փոխելու Ադրբեջանի ցանկությունը բացատրվում է բռնի ուժող Ղարաբաղի հարցը լուծելու ձգտումով: Պատմաբանը նշել է, որ չի հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում հասկանում են, որ ռազմական գործողությունը հերթական անգամ կարող է տապալվել և հայկական կողմը կարող է հաղթել: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։ Ուշադրություն դարձնելով խաղաղության համաձայնագրին անցում կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցը՝ հաշվի առնելով մինչ այսօր կատարված աշխատանքը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |