Վարդան Մինասյան. Կիպրոսի ընկերական հանդիպումների ժամանակ բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու

Վարդան Մինասյան. Կիպրոսի ընկերական հանդիպումների ժամանակ բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու

PanARMENIAN.Net - «Կիպրոսի հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոս կմեկնի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու ընկերական հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

Կիպրոսյան մրցաշարի օրերին, փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային ընտրանու հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---