Վարդան Ոսկանյան. Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը, քանի որ դա հավասար է պատերազմ հայտարարելուն![]() 25 հունվարի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը կամ խոչընդոտի ամերիկյան ավիակիրների անցմանը Պարսից ծոց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Օրմուզի նեղուցը փակել կնշանակի պատերազմ հայտարարել, և կարծում եմ, որ Իրանը նման քայլի չի գնա»,- ընդգծել է նա: Փորձագետն այս կապակցությամբ նկատել է, որ Իրանի կոշտ արտահայտություններն ու սպառնալիքները դիվանագիտական պայքարի մաս են կազմում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հերթին հավելել է, որ այժմ Իրանը տնտեսական դիմակայության մեջ է Եվրոպայի հետ, և եվրոպական պատժամիջոցները կանդրադառնան ոչ միայն իրանական տնտեսության, այլև եվրոպական երկրների, մասնավորապես` Հունաստանի տնտեսության վրա: Նա նկատել է նաև, որ դժվար թե Սաուդյան Արաբիան Հունաստանին նավթ վաճառի նույն արտոնյալ սակագներով, ինչ Իրանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |