Ցմահ դատապարտյալները դարձյալ հացադուլ են հայտարարել![]() 25 հունվարի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշենի» բանտում այսօրվանից` հունվարի 25-ից, դարձյալ անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալներ: Նրանք դիմում են հղել ՀՀ նախագահին: Պահանջը մեկն է` պատժաչափերի վերանայում` անցյալ տարվա մայիսին ընդունված Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձավ 20 տարի: Oրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմել են դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |